ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ_НОВОСТИ_NEWS

Գյուղատնտեսական համատարած հաշվառում 2014թ. հոկտեմբերի 11- ից 31-ը

Հայաստանի Հանրապետությունում  հոկտեմբերի 11-31- ը  կանցկացվի 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ: 

Ապավեն համայնքում սուգ է 14. 03. 2014թ.

Սույն   թվականի  մարտի  14 - ին  կյանքից  հեռացել  է  Ապավեն  համայնքի 17 ամյա      բնակիչ՝  Մնացական /Ցականիկ/ Ալեքսանդրի  Ղուկասյանը...

 

Մահվան  պատճառն  է  Լեյկոզ (լեյկեմիա)  հիվանդությունը,  որը  հայտնաբերվել  էր  մահից 20-ից 25 օր առաջ:

Mnacakan Ghukasyan
Մնացական /Ցականիկ/ Ալեքսանդրի Ղուկասյան

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի այցը Ապավեն համայնք 21.05.2013թ.

Apaveni bnakich_Edik Hovhannisyan_mazpet_Artur Nalbandyan_21.05.2013
Ապավենի բնակիչ՝ Էդիկ Հովհաննիսյանը և Լոռու մարպետ պարոն Ա. Նալբանդյանը 21.05.2013

  Մարզի ղեկավարն ս/թ մայիսի

21-ին առաջին անգամ այցելել է

Ապավեն համայնք ու ծանոթացել

բազմաթիվ խնդիրներ ունեցող

բնակիչների հետ: Այստեղ ճանապարհներն 

անբարեկարգ ենգյուղում դպրոց չի գործում:

Երեխաները ստիպված են

հասնել հարևան Արծնի գյուղ:

Տրանսպորտի բացակայությունը

լուրջ խնդիր է, հատկապես ձմռան ամիսներին:             Արծնի տանող ճանապարհները նույնպես վերանորոգման կարիք ունեն:

Ապավեն գյուղի ջրամատակարարում 2009թ

     Ապավեն  գյուղի  ջրամբարի չափազանց վատ սանիտարահիգենիկ  վիճակի պատճառով  գյուղացիները  ջուրը  խմելու նպատակով  չէին օգտագործում Ջրամբարի  տեխնիկական  վիճակը  անբավարար Էր:  Ջրատարը գյուղացիների  միջոցներով  էր  վերանորոգվում,  սակայն խողովակի  սակավ   խորության պատճառով ձմռան ամիսներին հաճախակի  սառչում  էր:

    Եվ  վերջապես  2008-2009թ. Հայաստան  Համահայկական  Հիմնադրամի  և  Մոնրեալ, (Կանադա)  հայ  համայնքի  հովանավորության  ծրագրի  շրջանակներում  իրականացվեծ  Ապավեն  գյուղի  ջրամատակարարման  համակարգի նախագիծը եւ վերանորոգման  աշխատանքները:

     Այսուհետ  Ապավեն գյուղը ապահովված  կլինի  անխափան  ջրամատակարարմամբ: