Հովհաննիսյան Վասակ Էդիկի

Vasak Hovhannisyan
Հովհաննիսյան Վասակ Էդիկի

 Հովհաննիսյան  Վասակ  Էդիկի

[Ծնվել է` 24,08.1966թ. Շահումյանի շրջան, գ. Էրքեջ (այժմ՝ Ադրբեջանի Հ.), Արցախի ինքնապաշտպանությանը մեկնել է գԱպավենից (այժմ՝ Լոռու  մարզում)

զոհվել է`  28.4.1994թ.  Մարտակերտի  շրջանում]:

Ծնողները  բնակվում  են  Ապավեն  գյուղում  իսկ

կինը  և  մինուճար  որդին Արծնի  գյուղում:

Արմենակ Բազիանց

Արմենակ Հենդրիկի  Բազիանց

[Ծնվել է`1973 թվականին: Արցախի

ինքնապաշտպանությանը մեկնել է

գ.Ապավենից (այժմ՝ Լոռու  մարզում)

զոհվել է17.4.1993 թվականին Շահումյանի

շրջանում]: Նա հանգչում է անմահների

զորագնդում՝ Եռաբլուրում:

Ամուսնացած  չէր:

Վերջի  տվյալներով  Ա. Բազիանցի  ծնողները

և հարազատները  բնակվում  են  Ռ Դ -ում:

1993թ. ապրիլի 17-ին՝հերթական մարտական  առաջադրանքը  կատարելիս,  Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին  Արցախի երկնքում  խփվեց  «Շահումյանի  արծիվ»  Շահեն  Մեղրյանին ու նրա 7 մարտական  ընկերներին  փոխադրող  ուղղաթիռը։

Բոլորը  զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը,  17-ամյա Հայկ  Մեղրյանը,  Արտակ  ԽաչատրյանըԳրիգոր ԳրիգորյանըՊողոս  Սիմոնյանը,  Ռաֆիկ  Բադալյանը,                 /Արմեն/ Արմենակ Հենդրիկի Բազիյանցը  և  Ալեքսանդր  Մեժունցը,  ուղղաթիռի  անձնակազմի  հրամանատար  ՋանբուլադՄուրադյանը,  2-րդ օդաչու  Արամ Գրիգորյանը և  բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը:  Նրանք հանգչում  են կողք  կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում:

http://dushmanvardanstepanyan.wordpress.com/2013/04/16/shahen-meghryan/

Դադյան Գուրգեն Համբարձումի

Դադյան  Գուրգեն  Համբարձումի_Dadyan Gurgen
Դադյան Գուրգեն Համբարձումի

Դադյան  Գուրգեն  Համբարձումի Ծնվել է` 06.11.1938թ. – մահացել է` 12.05.1991թ. (Շահումյանի շրջան գ.Էրքեջ):

Դադյան Գուրգենը ունի 13 զավակ, զավակներից  3-ը  բնակվում են Ապավեն գյուղում իսկ մյուսները Տաշիր քաղաքում և ՀՀ այլ քաղաքներում (կինը  և  մեկ որդին մահացել են):