Մեր մասին_О нас_About us

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ

Ապավեն

Մակերես` 306.08 հա

Բնակչություն` 116
Գյուղ Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 16կմ հյուսիս-արեւելք,
Վանաձորից մարզկենտրոն գտնվում է 76կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և ունեցել է Սայրիար Փոքր, Սարիալ-Փոքր, Սարիար, Սարիար Փոքր անվանումները: Ապավեն է վերանվանվել 1991 թվականին: Բարձրությունը ծովի մակարդակից 1760 մետր: Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը` 600-700մմ:
Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ: 

Համայնքը սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:

 

О СООБШЕСТВЕ

Апавен

Площадь:    306.08 га

Население:    116

Старое назжание, Сайриар Покр (маленький), Сариал- Покр, Сариар, Сари Покр.

В 1991 году была переименована Апавен.

Расстояние от Еревана   200км

Расстояние от Ванадзора (областной центр)   76км

Расстояние от гпаницы   0.8км

Высота над уровнем моря   1760м

Климат умеренный горный, долгими холодными зимами.

Летом тепло и относительно влажно.

Сообщество граничит  с  Республикой Грузия.